Միացյալ Նահանգներ

Քամալա Հարիսին կարող են առաջադրել ԱՄՆ-ի Գերագույն դատարանի անդամի պաշտոնում. Newsweek

1 րոպեի ընթերցում

Քամալա Հարիսին կարող են առաջադրել ԱՄՆ-ի Գերագույն դատարանի անդամի պաշտոնում. Newsweek

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի փոխնախագահ Քամալա Հարիսը նախագահական ընտրություններում պարտվելուց հետո կարող է առաջադրվել երկրի Գերագույն դատարանի անդամի պաշտոնում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է Newsweek-ը՝ վկայակոչելով իրավաբան, Հարավային Կարոլինայի ներկայացուցիչների պալատի նախկին անդամ Բակարի Սելերսին։

Հարիսն ունի իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: Նա աշխատել է դատախազությունում, քաղաքապետարանում և փաստաբանական ընկերություններում: 

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ 70-ամյա ​​դատավոր Սոնյա Սոտոմայորը կարող է հեռանալ Գերագույն դատարանից, ինչն ԱՄՆ-ի գործող նախագահ Ջո Բայդենին հնարավորություն կտա մինչև իր պաշտոնավարման ավարտը Հարիսին առաջադրել երկրի Գերագույն դատարանի անդամի պաշտոնում: Նշվում է, որ այդ գործողությունը պետք է կատարվի մինչև 2025 թվականի հունվարի 20-ը՝ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման մեկնարկի օրը: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում