Դոնալդ Թրամփը սկսել է ձևավորել ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը Իսրայելում և Ուկրաինայում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը դեռ երդմնակալությունից առաջ սկսել է ձևավորել Վաշինգտոնի արտաքին քաղաքականությունը երկու առանցքային կետերում՝ Իսրայելում և Ուկրաինայում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Bloomberg-ը, Թրամփի հաղթանակն ու հնարավոր քաղաքական փոփոխությունները արդեն արձագանք են գտել երկու երկրներում։ 

Թրամփի վարչակազմի նախկին պաշտոնյաներից մեկը, ով խնդրել է չհրապարակել իր անունը, ասել է, որ ընտրված նախագահն անմիջական առավելություն կստանա այն ընկալման շնորհիվ, որ նա ավելի կոշտ կլինի, քան իր նախորդը:  

Ըստ նրա՝ ԱՄՆ հակառակորդները կարող են նախապես փոխել իրենց վարքագիծը. ոմանց վախեցնում է ԱՄՆ-ի կողմից պատասխան գործողությունների սպառնալիքը, իսկ մյուսները ձգտում են օգտագործել իրենց ազդեցության մնացած լծակները, նախքան նախագահ Ջո Բայդենի՝ պաշտոնը լքելը: 

Հայերեն Русский

Վրաստանում մի խումբ ցուցարարներ են ձերբակալվել իրավապահների պահանջին չենթարկվելու համար

Իսրայելի ազգային անվտանգության նախարարը հրաժարական է տվել՝ ի նշան ՀԱՄԱՍ-ի հետ գործարքի դեմ բողոքի

Իսրայելը հայտարարել է հրադադարի ռեժիմի ուժի մեջ մտնելու մասին

Հրշեջները մարել են Արմենակյան փողոցում գտնվող հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհը. տարհանվել է 17 քաղաքացի

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, թե Իսրայելին է փոխանցել պատանդների ցուցակը, որոնց նախատեսվում է ազատ արձակել

Այսօր երեկոյան և գիշերը ՀՀ ողջ տարածքում ձյուն կտեղա, երեք մարզերում սպասվում է բուք

Հայաստանը ՄԻԵԴ և ԱՄԴ կներկայացնի լրացուցիչ ապացույցներ և պահանջներ Բաքվում հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց դատավարությունների առնչությամբ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա

Իսրայելը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը չի կատարում հրադադարի համաձայնագիրը և կշարունակեն հարվածել Գազային

Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ