Միացյալ Նահանգներ

Թրամփի Մար-ա-Լագո կալվածքը հսկում է ռոբոտ-շունը

1 րոպեի ընթերցում

Թրամփի Մար-ա-Լագո կալվածքը հսկում է ռոբոտ-շունը

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ նախագահ ընտրված Դոնալդ Թրամփի՝ Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագո կալվածքի տարածքում նկատվել է ռոբոտ-շուն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները։

Նախագահական ընտրություններում հաղթանակից հետո Թրամփի անվտանգությունն ուժեղացվել է։ Անվտանգության միջոցառումների շրջանակներում կալվածքի տարածքը հսկում է ոչ միայն ռոբոտ-շունը, այլև զինված պարեկային նավակները։

NBC News-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ-ում ռոբոտ-շներն ավելի հաճախ են սկսել օգտագործվել իրավապահ մարմինների կողմից՝ անվտանգության ապահովման խնդիրների լուծման համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում