Եվրոպա

ԵՄ ղեկավարները երկու տարով երկարաձգել են ուկրաինացի զինվորականների վերապատրաստման առաքելության մանդատը

2 րոպեի ընթերցում

ԵՄ ղեկավարները երկու տարով երկարաձգել են ուկրաինացի զինվորականների վերապատրաստման առաքելության մանդատը

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՄ ղեկավարները Բուդապեշտի գագաթնաժողովում երկու տարով երկարաձգել են Ուկրաինայի համար զինվորականների վերապատրաստման առաքելության մանդատը և դրան հատկացրել 409 միլիոն եվրոյի չափով բյուջե։ Այդ մասին ասված է Ուկրաինայի վերաբերյալ Եվրոպական խորհրդի հայտարարության մեջ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: 

«Եվրոպական խորհուրդը հաստատել է Ուկրաինային Եվրամիության ռազմական աջակցության առաքելության մանդատը ևս երկու տարով՝ մինչև 2026 թվականի նոյեմբերի 15-ը երկարաձգելու որոշումը և դրան հատկացրել է 409 միլիոն եվրոյի բյուջե», - նշված է հայտարարության մեջ:

Նշում է, որ ԵՄ ռազմական օգնության առաքելությունը կհամագործակցի ՆԱՏՕ-ի, մասնավորապես, Ուկրաինայի համար ՆԱՏՕ-ի անվտանգության աջակցության և վերապատրաստման նախաձեռնության հետ, և վերջինիս հետ կփոխանակի տեղեկատվություն «թափանցիկ, փոխադարձ և ներառական կերպով»։

Ուկրաինային Եվրամիության ռազմական աջակցության առաքելությունը ստեղծվել է 2022 թ. հոկտեմբերի 17-ին, նախնական երկու տարի ժամկետով։ Դրա նպատակն է նպաստել Ուկրաինայի զինված ուժերի ռազմական կարողությունների ընդլայնմանը։ Առաքելության շրջանակներում արդեն վերապատրաստվել է Ուկրաինայի զինված ուժերի շուրջ 63 000 զինվոր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում