Եվրոպա

ՀՀ ԱԽ քարտուղարը Վիլնյուսում մասնակցել է «Ժողովրդավարության ապագան» ֆորումին

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԽ քարտուղարը Վիլնյուսում մասնակցել է «Ժողովրդավարության ապագան» ֆորումին

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է «Ժողովրդավարության ապագան» ֆորումին:

«Ֆորումի ընթացքում նշել եմ Հայաստանում իրականացվող ժողովրդավարության համապարփակ բարեփոխումների մասին՝ շեշտելով դրանց առաջնահերթությունը ՀՀ կառավարության համար և ընդգծել դրանց դերը՝ նպաստելու երկրի դիմակայունության բարձրացմանը:

Հավելել եմ, որ ՀՀ իշխանություններն այսօր շարունակում են առաջ մղել ժողովրդավարության կայացման գործընթացը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԽ քարտուղարը: 

Արմեն Գրիգորյանը ֆորումի ընթացքում նաև ընդգծել է, որ ժողովրդավարությունն ու անվտանգությունը փոխլրացնում են միմյանց և ոչ թե հակասում:

Նոյեմբերի 8-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մեկնել է Լիտվայի Հանրապետության մայրաքաղաք Վիլնյուս՝ մասնակցելու «Ժողովրդավարության ապագան» ֆորումին:

Այցի ընթացքում ԱԽ քարտուղարը կունենա մի շարք աշխատանքային հանդիպումներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում