ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը ամփոփել է ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բայդենը հավաստիացրել է, որ հունվարի 20-ին ԱՄՆ նախագահի լիազորությունները խաղաղ կերպով կփոխանցի Դոնալդ Թրամփին։ Գործող նախագահն ընդգծել է, որ ԱՄՆ ընտրական համակարգը վստահության արժանի է։
Բայդենն արդեն հանձնարարել է իր վարչակազմին համագործակցել Թրամփի թիմի հետ՝ ապահովելու համար անցնցում և կարգավորված իշխանության փոխանցում։
ԱՄՆ նախագահական ընտրությունները կայացել են նոյեմբերի 5-ին, և հաղթող է ճանաչվել հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը։