Սպորտ

Հովհաննես Համբարձումյանը «Չելսի»-ի դեմ խաղը բացառիկ իրադարձություն է համարում հայկական ֆուտբոլի համար

1 րոպեի ընթերցում

Հովհաննես Համբարձումյանը «Չելսի»-ի դեմ խաղը բացառիկ իրադարձություն է համարում հայկական ֆուտբոլի համար

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի «Չելսի»-ի դեմ հանդիպումը բացառիկ իրադարձություն է համարում հայկական ֆուտբոլի համար: 

«Ֆավորիտ թիմի հետ ենք մրցելու և պատրաստվում ենք պայքարել առաջին իսկ րոպեից մինչև վերջին րոպեն` լավ արդյունքի հասնելու համար: Ինձ համար նշանակություն չունի, թե որ րոպեից եմ խաղում: Լավ տրամադրությամբ եմ խաղում և պատրաստ եմ 100 տոկոսով նվիրվել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Համբարձումյանը:

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի շրջանակներում նոյեմբերի 7-ին «Նոա»-ն արտագնա խաղում մրցելու է Լոնդոնի «Չելսի»-ի հետ: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերին:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում