Թրամփը և Բայդենը հանդիպում կունենան Վաշինգտոնում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը քննարկումներ է անում այն հարցի շուրջ, թե երբ պետք է գնա Վաշինգտոն (Կոլումբիայի շրջան), որպեսզի հանդիպում ունենա երկրի նախագահ Ջո Բայդենի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով իր աղբյուրին։

Իրադրությանը ծանոթ աղբյուրը հայտնել է, որ հանդիպման օրը հստակ չէ, սակայն այն կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթ՝ Բայդենի մեկշաբաթյա օտարերկրյա այցից առաջ։ Նոյեմբերի 14-ին Բայդենը պետք է մեկնի Հարավային Ամերիկա՝ այցելելով Պերու, Բրազիլիա և Ամազոնի անտառներ։ Այցի ընթացքում Բայդենը կմասնակցի գագաթնաժողովների ինչպես Ասիախաղաղօվկիանոսյան երկրների, այնպես էլ Մեծ քսանյակի երկրների ղեկավարների հետ։ CNN-ը նշում է, որ մեկնումից առաջ այդ ղեկավարների հետ հարաբերությունների մասին Թրամփի տեսակետներին ծանոթանալը Բայդենին պատկերացում կտա իր երկկողմ հանդիպումների բնույթի մասին։

Թրամփի թիմը հույս ունի, որ նա Վաշինգտոն կմեկնի առաջին իսկ հնարավորության դեպքում։

Սպիտակ տան պաշտոնյաներից մեկը հայտնել է, որ Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ, շնորհավորել նրան ընտրվելու առթիվ և հրավիրել Սպիտակ տուն։ Հեռախոսազրույցի ժամանակ Բայդենը նաև «իր հանձնառությունն է հայտնել իշխանության հարթ փոխանցմանը և ընդգծել երկիրը միավորելու շուրջ աշխատելու կարևորությունը»։

Թրամփն իր հերթին հայտնել է, որ բարձր է գնահատում Բայդենի հեռախոսազանգը և նախատեսում է շուտով հանդիպել նրա հետ։ 

Ըստ CNN-ի ներկայացրած վերջին տվյալների՝ ընտրությունների արդյունքում հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփն ապահովել է ընտրիչների 295 ձայն՝ անհրաժեշտ 270-ից, իսկ Քամալա Հարիսը՝ 226 ձայն։ Թեկնածուները ստացել են համապատասխանաբար քվեարկողների 50,8 %-ի (72,5 միլիոն) և 47,5 %-ի (67,8 միլիոն) աջակցությունը։  

Ընտրություններում Դոնալդ Թրամփի մրցակից, դեմոկրատ Քամալա Հարիսն ընդունել է իր պարտությունը։ 

Միացյալ Նահանգներ

Հարիսն ընդունել է պարտությունը նախագահական ընտրություններում

 

Հայերեն Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան