2025 թվականին պլանավորվում է 5,6 տոկոս տնտեսական աճ՝ պայմանավորված ներքին պահանջարկի աճով. նախարար

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆինանսների նախարարությունը, Կենտրոնական բանկը և միջազգային գործընկերները համակարծիք են, որ Հայաստանի տնտեսական աճի պոտենցիալն աճել է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այս մասին հայտարարեց Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ:

«Մենք գնահատում ենք, որ 2025 թվականին տնտեսական աճի պոտենցիալը կկազմի 5,4 տոկոս, նախորդ տարիներին այն միջինում կազմում էր 4,5 տոկոս կամ ավելի քիչ։ Սա նշանակում է, որ վերջին տարիներին դուրս ենք եկել աճի նոր տրաեկտորիայի»,- ասաց Հովհաննիսյանը։ Ըստ նրա՝ 2025 թվականին պլանավորվում է 5,6 տոկոս տնտեսական աճ, որը հիմնականում պայմանավորված կլինի ներքին պահանջարկի աճով։

Նախարարը հավելեց, որ բյուջեի դեֆիցիտը կկազմի 5,5 տոկոս, իսկ Կառավարության պարտքի և ՀՆԱ հարաբերակցությունը՝ 53,5 տոկոս։ 

«Մեր նպատակն է միջնաժամկետ հատվածում պարտքը կայունացնել մոտավորապես 54 տոկոսի շրջանակում՝ չգերազանցելով 60 տոկոսի մակարդակը՝ նույնիսկ տարբեր ռիսկերի նյութականացման պարագայում»,- ասաց Հովհաննիսյանը։

Հայերեն Русский 中文

Նորվեգիայում ավելի քան 100 բնակելի տուն է ոչնչացել հրդեհի ճիրաններում

Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ

Ուժեղ քամու հետևանքով խափանվել է Թալին համայնքի մի շարք բնակավայրերի էլեկտրամատակարարումը

ԱՄՆ-ի հարվածների հետևանքով Իրանի հարավում գտնվող 30 գյուղ մնացել է առանց խմելու ջրի

Մոջթաբա Խամենեին հանրության առջև չի հայտնվի մինչև ԱՄՆ-ի հետ պատերազմի ավարտը․ աղբյուր

Մոջթաբա Խամենեիի առաջին միջազգային շփումը կարող է լինել Վլադիմիր Պուտինի հետ. աղբյուր

«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ միջպետական ճանապարհին կատարվում են միջին նորոգման աշխատանքներ

Հայաստանում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Լիբանանի առաջնորդը կհանդիպի Թրամփի հետ՝ քննարկելու իսրայելական զորքերի դուրսբերման հարցը երկրի հարավից

Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է