Վրաստան

Լարսը բացվել է բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար

2 րոպեի ընթերցում

Լարսը բացվել է բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռազմավիրական ճանապարհի Ռուսաստանի Դաշնությունից Վրաստան տանող հատվածում վերականգնվել է բոլոր տեսակի փոխադրամիջոցների երթևեկությունը Հյուսիսային Օսիայի «Վերին Լարս» հսկիչ անցակետով: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին նոյեմբերի 6-ին հաղորդել է Հյուսիսային Օսիայի արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր վարչության մամուլի ծառայությունը։ 

«Ավտոտրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկությունն ապահովելու հնարավորության կապակցությամբ թույլատրվում է բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը Վլադիկավկազ քաղաք-Լարս բնակավայր հատվածով` երկու ուղղություններով նոյեմբերի 6-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 6:20-ից, մինչև հատուկ կարգադրություն կլինի», - ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Ռազմավիրական ճանապարհի Վլադիկավկազ-Լարս հատվածով մեծ բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը նոյեմբերի 5-ին Մոսկվայի ժամանակով 08:20-ից դադարեցվել էր  Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատթարացման պատճառով։

Ռազմավիրական ճանապարհն անցնում է բարձրլեռնային շրջանով և ներկայում միակ ցամաքային երթուղին է, որը Ռուսաստանին կապում է Վրաստանի և Հայաստանի հետ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում