Եվրոպական հանձնաժողովի նախագահը չի մասնակցի Բաքվում կայանալիք COP-29 գագաթնաժողովին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը չի մասնակցի Բաքվում կայանալիք COP-29 գագաթնաժողովին: Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը։

«Հանձնաժողովն անցումային փուլում է, հետևաբար նախագահը կենտրոնանալու է իր ինստիտուցիոնալ պարտականությունների վրա»,- ասել է Ֆոն դեր Լայենի խոսնակը։

Նշվում է, որ ԵՄ օրենսդիրները ստուգում են Եվրահանձնաժողովի նոր անդամներին, ովքեր կիրականացնեն ԵՄ քաղաքականությունը հաջորդ հինգ տարիների ընթացքում:

 

 

Հայերեն العربية English Español Français Русский Türkçe