Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Մայա Սանդուին Մոլդովայի նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Մայա Սանդուին՝ Մոլդովայի նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ վարչապետը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։
Sincere congratulations to @sandumaiamd for the victory in the presidential elections in 🇲🇩. Looking forward to working together to enhance our bilateral relations, anchored in our historic ties and shared fundamental values of democracy.
— Nikol Pashinyan (@NikolPashinyan) November 4, 2024
«Սրտանց շնորհավորում եմ Մայա Սանդուին՝ Մոլդովայի նախագահական ընտրություններում հաղթանակի առթիվ։
Անհամբեր սպասում եմ համատեղ աշխատանքին՝ ամրապնդելու երկկողմ հարաբերությունները, որոնք հիմնված են մեր պատմական կապերի և ժողովրդավարության ընդհանուր հիմնարար արժեքների վրա», - գրել է Նիկոլ Փաշինյանը։