Հարավային Կորեայի նախագահը կոչ է արել միջոցներ ձեռնարկել Հյուսիսային Կորեայի և Ռուսաստանի ռազմական համագործակցության դեմ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը երկրի խորհրդարանին հղված ուղերձում հատուկ ուշադրություն է հրավիրել Հյուսիսային Կորեայի և Ռուսաստանի «անօրինական» ռազմական համագործակցության դեմ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը:

«Միջազգային անվտանգության վերջին իրավիճակը և Հյուսիսային Կորեայի և Ռուսաստանի միջև անօրինական համագործակցությունը լուրջ սպառնալիք են ներկայացնում մեր ազգային անվտանգության համար: Մենք մանրամասն կքննարկենք բոլոր հնարավոր սցենարները՝ հակամիջոցներ պատրաստելու համար», - ասվում է խորհրդարանին ուղղված նախագահի ուղերձում, որն ընթերցել է երկրի վարչապետ Հան Դակ Սուն:

Յուն Սոկ Յոլը նշել է, որ Հարավային Կորեան զգալիորեն ուժեղացրել է Հյուսիսային Կորեայի միջուկային սպառնալիքներին հակազդումը՝ Միացյալ Նահանգների հետ իր ամուր դաշինքի և անվտանգության ոլորտում Ճապոնիայի մասնակցությամբ եռակողմ համագործակցության շնորհիվ։

Կորեայի Հանրապետության նախագահը նաև խոստացել է ընդլայնել աջակցությունը հյուսիսկորեացի փախստակներին և ավելի մեծ ուշադրություն դարձնել ԿԺԴՀ-ում մարդու իրավունքների հետ կապված խնդիրներին՝ այս թեմայով կազմակերպելով միջազգային քննարկումներ։

Նախագահի ուղերձում ներկայացվել են նաև հաջորդ տարվա 509,7 միլիարդ դոլարին համարժեք բյուջեի մանրամասները։ Yonhap-ը նշում է, որ 11 տարվա ընթացքում առաջին անգամ է, որ գործող նախագահը որոշել է խորհրդարանին անձամբ չներկայացնել բյուջեին առնչվող ելույթը։ 

Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը հունիսին Փհենյանում ստորագրել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը։ Ընդհանուր առմամբ, համաձայնագիրն ունի 23 հոդված։ Համաձայն 4-րդ հոդվածի՝ եթե կողմերից մեկը մեկ կամ մի քանի պետությունների կողմից զինված հարձակման պատճառով հայտնվի պատերազմական իրավիճակում, ապա մյուս կողմը նրան անհապաղ ռազմական օգնություն կցուցաբերի իր տրամադրության տակ գտնվող բոլոր միջոցներով:

Հայերեն Русский

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում