Աշխարհ

ՇՀԿ երկրները դատապարտել են Իրանի ռազմական օբյեկտների վրա հարձակումը

1 րոպեի ընթերցում

ՇՀԿ երկրները դատապարտել են Իրանի ռազմական օբյեկտների վրա հարձակումը

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ երկրները խորապես մտահոգված են Մերձավոր Արևելքում իրավիճակի սրմամբ և խստորեն դատապարտում են Իրանի ռազմական օբյեկտների վրա հարձակումը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարությունը տարածել է ՇՀԿ քարտուղարությունը։

«Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրները խստորեն դատապարտում են 2024 թվականի հոկտեմբերի 26-ին Իրանի Իսլամական Հանրապետության ռազմական օբյեկտների վրա հարձակումը»,-ասված է հայտարարության մեջ:

Նշվում է, որ ՇՀԿ անդամ երկրները խորապես մտահոգված են Մերձավոր Արևելքում իրավիճակի սրմամբ, որը կարող է իրական սպառնալիք առաջացնել միջազգային խաղաղության, անվտանգության և կայունության համար:

«ՇՀԿ անդամ երկրները հանդես են գալիս այս տարածաշրջանում իրավիճակի կայունացմանն ուղղված արդյունավետ միջոցների շուտափույթ ընդունման օգտին՝ բացառապես քաղաքական և դիվանագիտական ​​միջոցներով, միջազգային իրավունքի ընդհանուր ճանաչված նորմերի, այդ թվում՝ ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված նորմերի համապատասխան»,-նշված է կազմակերպության հայտարարության մեջ։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում