ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով երեք երկրներից Հայաստանի դեսպաններ են հետ կանչվել, ինչպես նաև՝ նշանակվել։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Հայաստանի Հանրապետության նախագահի կայքից, Արսեն Ավագյանը հետ է կանչվել Իրանի Իսլամական Հանրապետությունում, Ռուբեն Խարազյանը՝ Թուրքմենստանում, և Տիգրան Գևորգյանը՝ Սիրիայի Արաբական Հանրապետությունում և Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
ՀՀ նախագահի հրամանագրերով Գրիգոր Հակոբյանը նշանակվել է Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Թեհրան), Արսեն Ավագյանը՝ Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Աշգաբատ), իսկ Ռուբեն Խարազյանը՝ Սիրիայի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Դամասկոս)։