Իսպանիայում եռօրյա սուգ է հայտարարվել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի կառավարությունը եռօրյա պաշտոնական սուգ է հայտարարել հորդառատ անձրևների և ջրհեղեղների զոհերի կապակցությամբ․ զոհվել է առնվազն 72 մարդ, մի քանիսն անհետ կորել են։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Իսպանիայի տարածքային քաղաքականության նախարար Անխել Վիկտոր Տորեսի խոսքերը մամուլի ասուլիսից։

«Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը խոսել է Նորին Մեծություն թագավորի հետ և նրան պաշտոնական եռօրյա սգո հրամանագիր է տվել՝ հոկտեմբերի 31-ին, նոյեմբերի 1-ին և 2-ին»,- ասել է նա մամուլի ասուլիսում։

Նախարարը ափսոսանք է հայտնել, որ չի կարող պաշտոնական տվյալներ տրամադրել անհայտ կորածների ստույգ թվի մասին, սակայն վստահեցրել է, որ Մադրիդը կաշխատի տարածաշրջանային կառավարությունների հետ՝ հնարավորինս արագ օգնելու տուժածներին։ Նրա խոսքով՝ նյութական վնասը եղել է «շատ զգալի», թեև երկրի համար ամենածանրը մարդկային կորուստներն են։ 

Նա նաև վստահեցրել է, որ Նախարարների խորհրդի հաջորդ նիստում փոթորիկի հետևանքով տուժած տարածքները կհայտարարվեն որպես «աղետի գոտիներ»։ 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսպանիայի Վալենսիա ինքնավար համայնքում զոհերի թիվը հասել է 70-ի, իսկ Կաստիլիա-Լա Մանչա ինքնավար համայնքում՝ երկուսի։ 

Հորդառատ անձրևներն ու ամպրոպները «բացառիկ» իրավիճակ են ստեղծել Իսպանիայում: Դրանք հատկապես մեծ վնասներ են հասցրել Վալենսիայի համայնքում, Կաստիլիա-Լա Մանչայում և Անդալուզիայում։ Միաժամանակ, Վալենսիայում հայտարարվել է տագնապի կարմիր առավելագույն մակարդակ։

Ջրհեղեղները մեծ վնաս են հասցրել շրջանի ճանապարհային ենթակառուցվածքին, ինչի հետևանքով ավելի քան 60 ճանապարհ փակվել է։

 

 

Հայերեն English Русский

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին