Տնտեսություն

Վարչապետի աշխատակազմին հատկացվող բյուջեն կնվազի 2,5 տոկոսով

1 րոպեի ընթերցում

Վարչապետի աշխատակազմին հատկացվող բյուջեն կնվազի 2,5 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի 2025 թվականի պետական բյուջեի նախագծով վարչապետի աշխատակազմին հատկացվող բյուջեն նախորդ տարվա համեմատ կնվազի 2,5 տոկոսով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ, ընդհանուր առմամբ, վարչապետի աշխատակազմի բյուջեն 2025 թվականին կկազմի 24 միլիարդ 365 միլիոն դրամ։

«Ընդ որում, ընթացիկ ծախսերի համար նախատեսված է 20 միլիարդ դրամ, որը 4 տոկոսով ավելի քիչ է, քան 2024 թվականին, իսկ կապիտալ ծախսերի համար նախատեսված է 4 միլիարդ 180 միլիոն դրամ, որը 6 տոկոսով ավելի է, քան 2024 թվականին»,-ասաց Վահե Հովհաննիսյանը։

 

 

Կարդացեք հոդվածը` EspañolРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում