Արգենտինայում 10-հարկանի հյուրանոցի շենք է փլուզվել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինայի Բուենոս Այրես մայրաքաղաքային նահանգում` Վիլլա Խեսել ծովափնյա քաղաքում, վաղ առավոտյան 10-հարկանի հյուրանոցի շենք է փլուզվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։

Ըստ Վիլլա Խեսելի քաղաքապետարանի հաղորդագրության՝ փլուզման պահին շենքում եղել է յոթից ինը մարդ, այդ թվում՝ շինարարները, որոնք, ենթադրաբար, աշխատել են առանց քաղաքապետարանի թույլտվության։

Ներկայում փլվածքների մաքրման աշխատանքներ են իրականացվում՝ մարդկանց այնտեղից դուրս բերելու համար։ 

Վիլլա Խեսելի իշխանությունները հայտնել են, որ քաղաքապետարանն այս տարվա օգոստոսից կասեցրել էր շինարարական աշխատանքները։

Հայերեն Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն