Դայմենշն ներդրումային ընկերությունը հոկտեմբերի 11-ից իրականացնում է Ֆասթ Բանկի կողմից թողարկված անվանական արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխում
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դայմենշն ներդրումային ընկերությունը հոկտեմբերի 11-ից իրականացնում է Ֆասթ Բանկի կողմից թողարկված անվանական արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխում՝ դրամային՝ 10.25%, դոլարային՝ 6․25% և եվրոյով՝ 5․25% տարեկան եկամտաբերությամբ։

Ընկերությունից հայտնել են, որ թողարկումների հիմնական պայմաններն առավել մանրամասն կարելի է ծանոթանալ Ֆասթ Բանկի և Դայմենշնի պաշտոնական կայքերում:
«Պարտատոմսերը ոչ միայն ապահովում են ֆիքսված բարձր եկամուտ, այլև ներդրողի համար երկրորդային շուկայի ճկուն գործիքներ են։ Ֆասթ Բանկի պարտատոմսերը մրցունակ են, եկամտաբերությունը՝ գրավիչ․ դրա վկայությունն է, որ 2023 և 2024 թթ․-ի տարբեր տրանշերի տեղաբաշխումներն ավարտվել են ժամկետից շուտ», - նշել են տեղաբաշխող «Դայմենշն» ՓԲԸ-ից։
Հայաստանի Ֆոնդային Բորսայում մինչև 2024 թվականի ավարտը ցուցակված պարտատոմսերից ստացված եկամուտներն ազատված են եկամտային հարկից և ոչ ռեզիդենտի շահութահարկից։
Ֆիզիկական անձանց պարտատոմսերում կատարված ներդրումները երաշխավորվում են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից:
ՀՀ ԿԲ նախագահի 11․09.24թ-ի թիվ 1/354 Ա որոշմամբ գրանցված ծրագրային ազդագրին ծանոթանալու համար կարող եք այցելել Ֆասթ Բանկի պաշտոնական կայք։
Պարտատոմսերի ձեռքբերման եւ մանրամասն տեղեկատվության համար զանգահարել տեղաբաշխող «Դայմենշն» ՓԲԸ 010 54 56 70 և 043 88 29 81 հեռախոսահամարներով կամ դիմել Ֆասթ Բանկի 24/7 գրաֆիկով աշխատող 33 մասնաճյուղերից ցանկացածը:
010 510000 | www.fastbank.am
010 545670 | 043 882981 | www.dimension.am
Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ-ի կողմից: