Հայաստան

ԳՇ պետն Ադրբեջանի կողմից ռազմական էսկալացիա սկսելու վտանգ չի տեսնում

1 րոպեի ընթերցում

ԳՇ պետն Ադրբեջանի կողմից ռազմական էսկալացիա սկսելու վտանգ չի տեսնում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի կողմից ռազմական էսկալացիա սկսելու վտանգներ և սպառնալիքներ այս պահին չկան։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք այս պահին Ադրբեջանի կողմից էսկալացիա սկսելու ռիսկ կա:

«Ոչ, այդպիսի վտանգներ և սպառնալիքներ չկան։ Ներկա դրությամբ իրադրությունը գնահատվում է հարաբերականորեն կայուն»,- ասաց Ասրյանը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում