Վրաստան

Վրաստանում հայտարարել են, որ խորհրդարանը կլինի լեգիտիմ՝ չնայած ընդդիմությունը կարող է հրաժարվել իր մանդատներից

1 րոպեի ընթերցում

Վրաստանում հայտարարել են, որ խորհրդարանը կլինի լեգիտիմ՝ չնայած ընդդիմությունը կարող է հրաժարվել իր մանդատներից

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորհրդարանական ընտրություններում հաղթելուց հետո իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունն ստանում է 89 պատգամավորական մանդատ 150-ից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ճեպազրույցում հայտարարել է օրենսդիր մարմնի նախագահ Շալվա Պապուաշվիլին։

«(Ընդդիմությունը) ստում է, թե կհրաժարվի իր մանդատներից, և խորհրդարանը լեգիտիմ չի լինի: Նույնիսկ շատ լեգիտիմ կլինի: Խորհրդարանը հավաքվում է և 76 ձայնով ճանաչում է 150 պատգամավորի լիազորությունները: «Վրացական երազանք»-ին, ըստ այդ տվյալների, եթե չեմ սխալվում, հասնում է 89 մանդատ: Այնպես որ, ինչպես և 2020 թվականին, Վրաստանի խորհրդարանը կհավաքվի, կճանաչի լիազորությունները,  կշարունակի աշխատել ինչպես հարկն է», - խորհրդարանի նախագահի խոսքերն է փոխանցում ՏԱՍՍ-ը։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում