Տնտեսություն

Պետական պարտքը հաջորդ տարի կաճի՝ հասնելով 5 տրլն 914 մլրդ դրամի. նախարար

1 րոպեի ընթերցում

Պետական պարտքը հաջորդ տարի կաճի՝ հասնելով 5 տրլն 914 մլրդ դրամի. նախարար

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը կանխատեսում է, որ 2024-ի վերջում պետական պարտքը կկազմի մոտ 49.8 տոկոս, իսկ հաջորդ տարի այն կաճի՝ հասնելով 53.5 տոկոսի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում 2025 թ. պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումներում: 

«Կանխատեսում ենք, որ 2024-ի վերջում կունենանք 50 տոկոսին մոտ՝ մոտավորապես 49.8 տոկոս պետական պարտք: 2025 թվականի ավարտին պետական պարտքը կհասնի 53.5 տոկոսի, նոմինալ առումով կլինի 5 տրլն 914 մլրդ դրամ: Այսինքն՝ 5 տրլն 37 մլրդ-ից կաճի մինչև 5 տրլն 914 մլրդ դրամ»,-ասաց Հովհաննիսյանը՝ սա պայմանավորելով 2025-ին բյուջեի դեֆիցիտի բարձր մակարդակով: 

Պարտքի սպասարկման համար բյուջեի ծախսերը 11.2 տոկոսից կավելանան 11.3 տոկոս՝ ՀՆԱ-ի նկատմամբ 3.4 տոկոսից՝ 3.6 տոկոս: 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում