Հայաստան

ԱԱԾ տնօրենի գլխավորությամբ տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստ

1 րոպեի ընթերցում

ԱԱԾ տնօրենի գլխավորությամբ տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստ

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանի գլխավորությամբ 2024 թ. հոկտեմբերի 25-ին տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԱԱԾ-ի տարածած հաղորդագրությունից, նիստի ընթացքում հանձնաժողովի նախագահ՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանն անդրադարձել է անհայտ կորած անձանց ճակատագիրը պարզելու ուղղությամբ կատարված աշխատանքներին: 

Ամփոփվել են բռնի անհետացման վերաբերյալ գործերով կատարված աշխատանքների արդյունքները և ձեռնարկվելիք միջոցառումները: 

Այնուհետև քննարկվել են ծնողների անունից ներկայացված առաջարկությունները և կայացվեցին համապատասխան որոշումներ: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում