«Նովա» անսամբլը Թումանյանի և Կոմիտասի 155-ամյակին նվիրված համերգով հանդես կգա Լոռիում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) Սմարթ կենտրոնում (Լոռի) նոյեմբերի 1-ին, ժամը՝ 14:30-ին, «Նարեկացի» արվեստի միության «Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Հելբերտ Ասատրյան) հանդես կգա «Ճանապարհն անհունի» խորագիրը կրող համերգային ծրագրով: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հոբելյանական համերգը  նվիրված է Հովհաննես Թումանյանի և Կոմիտաս Վարդապետի ծննդյան 155-ամյակին:

Մուտքն ազատ է:

Հայերեն فارسی