Վրաստան

Վրաստանի վարչապետը խորհրդարանական ընտրությունների արդյունքները համարում է անայլընտրանքային, ընդդիմությունը՝ Վրաստանի ընտրությանը հակասող

3 րոպեի ընթերցում

Վրաստանի վարչապետը խորհրդարանական ընտրությունների արդյունքները համարում է անայլընտրանքային, ընդդիմությունը՝ Վրաստանի ընտրությանը հակասող

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաց ժողովուրդը կատարել է միակ, անայլընտրանքային ընտրությունը, նա ընտրել է խաղաղությունն ու ընտրել երկրի զարգացումը, լուսավոր եվրոպական ապագան: Այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կիրակի կայացած ճեպազրույցի ժամանակ:

«Ուժեղ Վրաստան» կոալիցիայի առաջնորդներից Աննա Դոլիձեն հայտարարել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած ընտրությունների նախնական արդյունքները չեն արտացոլում վրաց ժողովրդի կամքը, և հրապարակված թվերը հակասում են Վրաստանի ընտրությանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է «Սպուտնիկ»-ի վրացական ծառայությունը:

Վրաստանի ԿԸՀ-ի վերջին տվյալներով՝ Վրաստանի իշխող կուսակցությունը խորհրդարանական ընտրություններում հավաքել է ձայների 54,8 տոկոսը՝ ընտրատեղամասերի 99,64 տոկոսի արդյունքների հաշվարկից հետո։

Ընդդիմադիր չորս կուսակցություններն, ընդհանուր առմամբ, ստացել են ձայների 37,5%-ը, որից՝

 «Փոփոխության կոալիցիա» – 10,82%

«Միացյալ համազգային շարժում»՝ 10.12%,

«Ուժեղ Վրաստան» – 8,78%,

«Գախարիան՝ Վրաստանի համար »՝ 7,76%;

Վրաստանի խորհրդարանական ընտրություններին ընտրողների մասնակցությունը նախնական տվյալներով, կազմել է 58,94 տոկոս։

«Մենք զայրացած ենք այն ամենի վրա, ինչ համարձակվել է գրել ԿԸՀ-ն: Արդյունքները չեն արտացոլում վրաց ժողովրդի կամքը: Այդ թվերը հակասում են Վրաստանի պատմական և ներկա ընտրություններին»,- ասել է Դոլիձեն:

Նրա խոսքով՝ կոալիցիան կշարունակի պայքարել՝ պաշտպանելու վրաց ժողովրդի յուրաքանչյուր քվեն և ժողովրդավարական ընտրությունը բոլոր օրինական միջոցներով:

«Ազատության հրապարակ» քաղաքական շարժման առաջնորդ Լևան Ցուցկիրիձեի կարծիքով՝ ընտրողների պատմական բարձր մասնակցությունը նման արդյունքի համար չէր:

«Սրա համար չէին էմիգրանտները 8-9 ժամ հերթ են կանգնել դեսպանատների մոտ: Հետևաբար, մենք շարունակում ենք պայքարել բոլոր օրինական դեմոկրատական ​​ձևերով և կօգտագործենք բոլոր խաղաղ, ժողովրդավարական միջոցները մեր երկրի եվրոպական ապագան փրկելու համար», - ասել է Ցուցկիրիձեն:

Ընդդիմադիր կոալիցիան, նախկին իշխող «Միասնություն-Ազգային շարժում» կուսակցության գլխավորությամբ, «Ազգային շարժման» նախկին անդամներից կազմված «Հանուն փոփոխության կոալիցիան» նույնպես հրաժարվել են ճանաչել Վրաստանի խորհրդարանի ընտրությունների արդյունքները, որոնք հրապարակվել են ։ 

Վրաստանում առաջին անգամ խորհրդարանական ընտրություններն անցկացվել են միայն համամասնական ընտրակարգով (կուսակցությունների ցուցակների հիման վրա) և լայնամասշտաբ էլեկտրոնային տեխնոլոգիաների՝ ձայների ստուգման և հաշվելու սարքավորման օգտագործմամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում