Ադրբեջան

Բաքվում գտնվող օբյեկտներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել

1 րոպեի ընթերցում

Բաքվում գտնվող օբյեկտներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բաքվի Բաբեկի պողոտայում գտնվող օբյեկտներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ տեսանյութեր հրապարակելով դեպքի վայրից։

Նշվում է, որ դեպքի վայր են մեկնել հրշեջ պահպանության պետական ծառայության և Բաքվի տարածաշրջանային կենտրոնի ուժերը: Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են: Թե ինչ օբյեկտի մասին է խոսքը, տեղական լրատվամիջոցները չեն մանրամասնում։ 

Կարդացեք հոդվածը` فارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում