Տնտեսություն

ԿԽՄԿ-ն աջակցություն է տրամադրել Սյունիքի և Վայոց ձորի մարզերի որոշ գյուղացիական տնտեսությունների

1 րոպեի ընթերցում

ԿԽՄԿ-ն աջակցություն է տրամադրել Սյունիքի և Վայոց ձորի մարզերի որոշ գյուղացիական տնտեսությունների

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) Սյունիքի մարզի սահմանամերձ Տեղ համայնքի Խնածախ ու Վաղատուր գյուղերում օգնել է մելիորացնել 60 հա նախկինում չմշակվող հողատարածք, որը դարձել է վարելահող։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է ԿԽՄԿ Հայաստանի գրասենյակը։

Ըստ աղբյուրի՝ նաև տրամադրվել է 18 տոննա ցորենի սերմացու ծրագրից օգտվող 43 գյուղացիական տնտեսություններին։

Վայոց ձորի Խաչիկ գյուղում ևս տրամադրվել է աջակցություն. 114 տնային տնտեսությունների բաշխվել է 34 տոննա ցորենի սերմացու` 119 հեկտար վարելահողի համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում