Հայաստան

Քննարկվել են Միջազգային քրեական դատարանի հետ Հայաստանի համագործակցությանն առնչվող հարցեր

2 րոպեի ընթերցում

Քննարկվել են Միջազգային քրեական դատարանի հետ Հայաստանի համագործակցությանն առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հոկտեմբերի 24-ին հանդիպել է Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) նախկին դատավոր, ՄՔԴ մասնակից պետությունների ասամբլեայի նախկին նախագահ Սիլվիա Ֆեռնանդեսին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանդիպմանը ներկա են եղել հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանը եւ հանձնաժողովի անդամ Ալխաս Ղազարյանը:

Կողմերը քննարկել են Միջազգային քրեական դատարանի հետ Հայաստանի համագործակցության հիմնական ուղղությունները:

Վլադիմիր Վարդանյանը ներկայացրել է ՄՔԴ-ի կանոնադրության վավերացումից հետո իմպլեմենտացիոն օրենսդրության մշակման եւ ընդունման հարցում մեր երկրի ձեռնարկած քայլերը:

Քննարկվել են ՄՔԴ-ի դերակատարության կարեւորությանն առնչվող հարցեր՝ հաշվի առնելով աշխարհում տեղի ունեցող զարգացումները: Կարեւորվել է պետությունների դերակատարությունը ՄՔԴ-ի կայացման գործում, քանի որ շատ որոշումներ փոխկապակցված են լինում նաեւ ասամբլեայի որոշումներից եւ անդամ պետությունների կամքից:

Կողմերն անդրադարձել են ժամանակակից աշխարհում միջազգային քրեական արդարադատությանն առնչվող մարտահրավերներին եւ հույս հայտնել, որ այդ մարտահրավերների արդյունքում միջազգային քրեական արդարադատությունը համաշխարհային մասշտաբով առավել արդյունավետ կդառնա եւ կանխարգելիչ կլինի միջազգային իրավունքի դեմ կատարված հանցագործությունների դեմ պայքարի հարցում:

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում