Վրաստան

Հայաստանում գտնվող Վրաստանի քաղաքացիները ընտրությունների օրը կկարողանան քվեարկել դեսպանատանը

1 րոպեի ընթերցում

Հայաստանում գտնվող Վրաստանի քաղաքացիները ընտրությունների օրը կկարողանան քվեարկել դեսպանատանը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում գտնվող Վրաստանի քաղաքացիները հնարավորություն կունենան մասնակցելու հոկտեմբերի 26-ին Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանում Վրաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել: 

«Հարգելի հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ Վրաստանում հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին քվեարկել ցանկացողների համար Վրաստանի դիվանագիտական ​​ներկայացուցչությունների ու հյուպատոսական հիմնարկների ընտրատեղամասերը բաց կլինեն տեղի ժամանակով ժամը 8:00–20:00-ն»,–ասված է հայտարարությունում: 

Ընտրողին նույնականացնելու համար հորդորում են ունենալ անձը հաստատող վավեր փաստաթուղթ՝ անձնագիր կամ անձը հաստատող էլեկտրոնային փաստաթուղթ:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում