ԱԳ նախարարի տեղեկություններով՝ ԵՄ-ն լրջորեն դիտարկում է ՀՀ-ում իր առաքելության ժամկետի երկարաձգումը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրոպական Միությունը լրջորեն դիտարկում է Հայաստանում տեղակայված քաղաքացիական առաքելության մանդատը երկարաձգելու հարցը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ-ում կառավարության հարց ու պատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Եվրոպական Միության քաղաքացիական առաքելությունը վստահաբար զբաղվում է այն գործունեությամբ, որով օժտված է ԵՄ որոշմամբ և այդ մանդատի շրջանակներից դուրս գալ չի կարող։ Որքանով ես եմ տեղեկացված՝ Եվրոպական Միությունը լրջորեն դիտարկում է այսօր արդեն այդ մանդատի երկարաձգման հարցը։ Կարող եմ ասել մեր տեսանկյունը, որ քանի դեռ մենք չունենք ստորագրված, վավերացված խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ, քանի դեռ մենք չունենք առաջ գնացող (եթե չասեմ ավարտված) սահմանազատման գործընթաց, մենք ունենք մտավախություններ Ադրբեջանի հավանական գործողությունների վերաբերյալ և ըստ այդմ էլ ունենք չեզոք երրորդ կողմի կարիք օբյեկտիվ գնահատական ստանալու համար»,- ընդգծեց Միրզոյանը։

 

Հայերեն English فارسی Русский Türkçe

Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է ԵԱՏՄ անդամ երկրների ներկայացուցիչների զեկույցին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանը ցանկանում է ազդել Իսրայելի ընտրությունների վրա

Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը մեր կառավարության քաղաքական հանձնառությունն է. Միրզոյան

ԹՐԻՓՓ-ի իրականացումը մտնում է գործնական փուլ. Նիկոլ Փաշինյան

Երևանն ու Պեկինը կընդլայնեն գործակցությունը՝ քաղաքային զարգացման արդյունավետ լուծումների ու հաջողված փորձի փոխանակման ուղղությամբ

Սեպտեմբերին արձանագրվել է գրանցված աշխատատեղերի նոր ռեկորդ․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը

Թրամփը կարծում է, որ ԱՄՆ-ՌԴ-Չինաստան հանդիպումը պետք է նվիրված լինի միջուկազերծմանը

Կառավարությունը զբաղվածության երեք ծրագրերը կմիավորի․ ուսուցման համար կտրամադրվեն մինչև 250 հազար դրամի վաուչերներ

COP17-ի շրջանակում Վարդենիսը ներկայացավ համայնքի բոլոր բարիքներով