Հայաստան

Մանրածախ առևտրով զբաղվող անհատ ձեռնարկատերը պետությանը պատճառված վնասից պետբյուջե է վերականգնել 135 միլիոն ՀՀ դրամ

2 րոպեի ընթերցում

Մանրածախ առևտրով զբաղվող անհատ ձեռնարկատերը պետությանը պատճառված վնասից պետբյուջե է վերականգնել  135 միլիոն ՀՀ դրամ

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պարզվել են սննդամթերքի և տնտեսական ապրանքների մանրածախ առևտրով զբաղվող ընկերության գործունեությամբ պետությանը պատճառված վնասի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից, նշելով, որ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ գործունեության ընթացքում տնտեսվարողի կողմից թերհայտարարագրվել է իրացման շրջանառությունը, հարկային մարմին ներկայացված հաշվարկ-հաշվետվություններում մտցվել են շրջանառության իրական ծավալներին չհամապատասխանող, խեղաթյուրված տվյալներ, որի արդյունքում պետությանը պատճառվել է, նախնական տվյալներով, 402.380.387 ՀՀ դրամի վնաս։

Պետությանը պատճառված վնասի վերջնական չափը ճշտելու ուղղությամբ կատարվում են վարույթից բխող անհրաժեշտ ապացուցողական և վարութային գործողություններ։ 

Նախաքննության ընթացքում անհատ ձեռնարկատիրոջ կողմից արդեն իսկ պետական բյուջե է վերականգնվել 135.000.000 ՀՀ դրամ։ 

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում