Միացյալ Նահանգներ

Բայդենը հայտարարել է պաշտպանական ներդրումների ավելացման անհրաժեշտության մասին՝ ՆԱՏՕ-ի կարիքները բավարարելու համար

1 րոպեի ընթերցում

Բայդենը հայտարարել է պաշտպանական ներդրումների  ավելացման անհրաժեշտության մասին՝ ՆԱՏՕ-ի կարիքները բավարարելու համար

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հոկտեմբերի 22-ին Վաշինգտոնում Սլովենիայի վարչապետ Ռոբերտ Գոլոբի հետ հանդիպմանը նշել է պաշտպանական ներդրումների  ավելացման անհրաժեշտությունը՝ ՆԱՏՕ-ի կարիքները բավարարելու համար, որպեսզի կառույցը կարողանա դիմակայել  ապագա մարտահրավերներին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված է Սպիտակ տան մամուլի ծառայության հրապարակած հայտարարության մեջ։

Բայդենը և Գոլոբը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք արտաքին քաղաքական հարցեր և հաստատել  են իրենց անսասան աջակցությունն Ուկրաինային Ռուսաստանի դեմ պատերազմում։ 

Բայդենը երախտագիտություն է հայտնել Սլովենիային օգոստոսին Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև գերիների փոխանակման գործում ներդրած ջանքերի համար։ ԱՄՆ նախագահը և Սլովենիայի վարչապետը խոսել են նաև Մերձավոր Արևելքում տեղի ունեցող վերջին իրադարձությունների և Իսրայելի և  «Հեզբոլլահ»-ի միջև հակամարտության դիվանագիտական ​​կարգավորման անհրաժեշտության, ինչպես նաև Գազայում ճգնաժամի կարգավորման մասին։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում