Բաքվում սպանվել են ռուսական դրամատիկական թատրոնի դերասանն ու նրա կինը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանությունը տեղեկություն է ստացել Բաքվի Նասիմի շրջանում Ադրբեջանի պետական ​​ռուսական դրամատիկական թատրոնի դերասան Իոսիֆ Զուսևիչ Տկաչի և նրա կնոջ՝ Լյուդմիլա Միխայլովնա Տկաչի սպանության մասին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական Report.az կայքը: 

Հանցագործություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել 1973 թվականին ծնված Իսլամ Խադիևը։

Փաստի առթիվ նախաքննություն է ընթանում:  

Հայերեն Español Русский