Պատժամիջոցների և ՓԼ դեմ պայքարի առաջատար փորձագետը միացել է Balchug Capital-ի Միջազգային խորհրդատվական խորհրդին` որպես խորհրդական

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ներդրումների կառավարման առաջատար միջազգային ընկերություն հանդիսացող Balchug Capital-ը, որի գլխամասային գրասենյակը Երևանում է, իր Միջազգային խորհրդատվական խորհրդում ողջունել է նոր խորհրդական՝ Մայքլ Փարքերին։ Վերջինս ԱՄՆ պատժամիջոցների և փողերի լվացման (ՓԼ) դեմ պայքարի կարգավորումներին համապատասխանության ապահովման ճանաչված փորձագետ է։

Փարքերը, ով իր ոլորտում ունի փայլուն կարիերա և զբաղեցրել Օտարերկրյա ակտիվների վերահսկման գրասենյակի (OFAC) պաշտոնյայի և ԱՄՆ դաշնային դատախազի պաշտոններ, Միջազգային խորհրդատվական խորհուրդ է բերում միջազգային կարգավորումներին համապատասխանության ապահովման մեծ փորձ ու խորը ըմբռնում, ինչն էլ ավելի է ամրապնդում Balchug Capital-ի միջազգային շուկաներում պատասխանատու ներդրումների հանձնառությունը:

«Բոլոր համապատասխան միջազգային օրենքներին և կանոնակարգերին լիարժեք և անվերապահ համապատասխանությունը միշտ պահել ենք մեր ընկերության գործունեության հիմքում: Սա կարևոր է՝ հաշվի առնելով կարգավորիչ և իրավական հարթությունների կոմպլեքսայնությունը որոշ աշխարհագրական շրջաններում, որտեղ մենք ներդրումներ ենք կատարում: Այս քայլը բարձրագույն չափանիշներին համապատասխանության ապահովման մեր հանձնառության ամենաուժեղ ազդակն է, և մենք ուրախ ենք, որ Մայքլ Փարքերը մեր Միջազգային խորհրդատվական խորհրդի խորհրդականն է: Նրա փորձը անգնահատելի կլինի Balchug Capital-ի միջազգային գործունեության ընդլայնման գործում»,- ասել է Balchug Capital-ի գործադիր տնօրեն և հիմնադիր Դավիթ Ամարյանը։

«Ինձ համար պատիվ է լինել Միջազգային խորհրդատվական խորհրդի խորհրդական և վերջինիս հարգարժան անդամների հետ միասին նպաստել Balchug Capital-ի հաջողությանը: Ընկերության ռազմավարական տեսլականի մաս կազմող վճռական նվիրվածությունը էթիկական կառավարմանը և կարգավորիչ ու իրավական պահանջներին համապատասխանության ապահովման հանձնառությունն արժանի են բարձր գնահատանքի»,- ասել է Մայքլ Փարքերը:

Balchug Capital-ն ավելի վաղ հայտարարել էր իր Միջազգային խորհրդատվական խորհրդի ստեղծման մասին, որի առաջին անդամն է էթիկական կառավարման ոլորտի հեղինակավոր փորձագետ Ռոբերտ Հ. Թեմբեկջյանը: Միջազգային խորհրդատվական խորհրդին Մայքլ Փարքերի՝ որպես խորհրդական միանալն էլ ավելի է ամրապնդում Balchug Capital-ի հանձնառությունը կորպորատիվ կառավարմանն ու համապատասխանության լավագույն փորձի ապահովմանը։

Միջազգային խորհրդատվական խորհուրդն աջակցում է Balchug Capital-ին և նրա պորտֆելի ընկերություններին՝ տրամադրելով շարունակական աճին միտված ռազմավարական խորհրդատվություն և մենթորություն:

Մայքլ Փարքերի մասին

Մայքլ Փարքերը ԱՄՆ պատժամիջոցների և փողերի լվացման (ՓԼ) դեմ պայքարի կարգավորումներին համապատասխանության ապահովման ճանաչված փորձագետ է: Նա զբաղեցրել է ԱՄՆ գանձապետարանի Օտարերկրյա ակտիվների վերահսկման գրասենյակի (OFAC) պաշտոնյայի և ԱՄՆ դաշնային դատախազի պաշտոններ, իսկ ներկայումս «Arktouros pllc» ընկերության գործընկեր է (Վաշինգտոն, ԱՄՆ): Փարքերը նաև հրավիրյալ պրոֆեսոր է Ջորջթաունի համալսարանի Արտաքին հարաբերությունների դպրոցի (SFS) «Անվտանգության հարցերի ուսումնասիրություններ» ծրագրում, որտեղ նա դասավանդում է ԱՄՆ պատժամիջոցներին և ազգային անվտանգությանը վերաբերող թեմաներ:

Balchug Capital-ի մասին

Balchug Capital-ը ներդրումների կառավարման ընկերություն է, որի գլխամասային գրասենյակը գտնվում է Երևանում: Այն հիմնադրվել է 2010 թվականին Դավիթ Ամարյանի կողմից։

Հայերեն English Español Русский

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ