Բայդենն Ալիևին կոչ է արել մինչև տարեվերջ ավարտին հասցնել Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված նամակում կոչ է արել մինչև տարեվերջ ավարտին հասցնել Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը։  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ նշելով, որ Բայդենի նամակն Ադրբեջանի նախագահին է փոխանցել ԱՄՆ-ի նախագահի Եվրոպայի գծով ավագ տնօրեն Մայքլ Քարփենթերը։ 

Ուղերձում Ջո Բայդենն իր ուրախությունն է հայտնել, որ Ադրբեջանն ու Հայաստանը կայուն առաջընթաց են գրանցել խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ, որը կկարգավորի երկու երկրների միջև հարաբերությունները: 

ԱՄՆ նախագահը նաև վստահեցրել է, որ Վաշինգտոնը պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղությանը, որը վերջնականապես վերջ կդնի դարավոր հակամարտությանը։

«Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ապահովման հետ մեկտեղ, խաղաղության համաձայնագիրը կվերափոխի ողջ տարածաշրջանը՝ ճանապարհ հարթելով Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի միջև առևտրի, ներդրումների և կապերի ավելացման համար: Այժմ, երբ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է Բաքվի վրա՝ կապված COP29-ի հետ, Դուք եզակի հնարավորություն ունեք համաշխարհային հանրությանը ցույց տալու ձեր նվիրվածությունը խաղաղությանը: Ինչպես գիտեք, խաղաղության համաձայնագրի մնացած կետերի վերջնականացումը կպահանջի ստեղծագործական մոտեցում և փոխզիջում բոլոր կողմերից։ Բայց ես վստահ եմ, որ Դուք չեք զլանա օգտվել այս հնարավորությունից, և ես Ձեզ կոչ եմ անում այս տարի ավարտին հասցնել աշխատանքը պայմանագրի վրա», - նշված է Բայդենի նամակում։

ԱՄՆ նախագահը ևս մեկ անգամ վստահեցնել է, որ աջակցում է այդ գործընթացին և հավելել, որ իր աշխատակազմը պատրաստ է ձեռնարկել համարձակ նախաձեռնություններ, որոնք կօգնեն ճանապարհ հարթել դեպի խաղաղություն:  

«Ես խնդրել եմ Եվրոպայի գծով իմ ավագ տնօրեն Մայքլ Քարփենթերին ներկայացնել Ձեզ որոշ քայլերի մասին, որոնք մենք պատրաստ ենք ձեռնարկել, ինչպես նաև ստանալ Ձեր տեսակետները Հայաստանի հետ քննարկումների վերաբերյալ», - գրել է Ջո Բայդենը՝ հույս հայտնելով, որ Ադրբեջանի նախագահը կօգտվի այդ հնարավորությունից՝ տարածաշրջանի համար նոր ուղի գծելու համար, որը հիմնված է համատեղ բարգավաճման ու ընդհանուր բարօրության ձգտելու վրա: 

Հայերեն العربية English Español فارسی Français Русский Türkçe

Քիշնևը բողոք է հայտնել Մոսկվային Մոլդովայի տարածքում ԱԹՍ-ների ընկնելու կապակցությամբ. Moldpres

Հայտնի են հոգեբանների և արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման օրերը

Ռուսաստանը Հայաստանին է հանձնել սպանության և սպանության փորձի համար հետախուզվող անձին

Փաշինյանն անհրաժեշտ է համարում Ադրբեջանի հետ ընդհանուր գետերի օգտագործման կանոնների քննարկումը

Հայաստանի և Իրանի սահմանին երկու կողմերում նոր մաքսակետերի շինարարական աշխատանքները գրեթե ավարտական փուլում են. Խուդաթյան

Այս տարի 50 բժշկական կազմակերպություն 10.4 միլիարդ դրամով ավելի շատ հարկ է վճարել. Ավանեսյան

Ոչ մի բան չենք զիջել և չենք զիջելու․ Փաշինյանը՝ Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի մասին

Վարչապետը հերքել է նոր Սահմանադրության օրակարգն Ադրբեջանի պահանջով պայմանավորելու ընդդիմության պնդումը

Արամ Միրիջանյանը նշանակվել է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության Միասնական սոցիալական ծառայության պետ

Վարչապետը երկաթուղիների միացման անհրաժեշտությամբ է բացատրել Ադրբեջանի հետ ԹՐԻՓՓ-ի տեխնիկական համաձայնեցումները