Քաղաքականություն

Փոխվարչապետը բացահայտել է, թե որ քարտեզով է լինելու սահմանազատումը Սյունիքի հատվածում

2 րոպեի ընթերցում

Փոխվարչապետը բացահայտել է, թե որ քարտեզով է լինելու սահմանազատումը Սյունիքի հատվածում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացում միայն մեկ քարտեզին հղում տալը ռիսկային կլինի: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ԱԺ արտաքին հարաբերութունների հանձնաժողովի նիստում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը վավերացնելու նախագծի քննարկմանը:  

«ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի քարտեզների կազմման գործընթացը տևել է 1974-1978թթ, որը բաղկացած է մոտ 20 կտորից: Այդ բոլոր քարտեզներն անցել են հերթապահություն 1979 թվականին: Բայց նույնիսկ միայն Գլխավոր շտաբի քարտեզի վրա հղում տալը՝ կախված տեղանքից, մասշտաբից և բաց տեղերից, ռիսկային է: Այո, ես կարծում եմ, որ մեկ քարտեզի վրա հղում տալը շատ ռիսկային կլինի թե՛ այս փուլում, թե՛ որևէ այլ փուլում»,-ասաց Գրիգորյանը՝ հավելելով, որ սա է պատճառը, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի մեջ որևէ քարտեզի հղում չեն տվել:

Թե կողմերն ինչ վերաբերելի քարտեզ ունեն կամ կունենան, Գրիգորյանը չցանկացավ շատ բաց քննարկումներ ունենալ հարցի շուրջ: 

«1976 թվականի քարտեզը վերաբերելի է միայն Տավուշի հատվածին: Սյունիքինը 78 թվականինն է»,-ասաց փոխվարչապետը՝ այլ փակագծեր չբացելով:

Գրիգորյանը պատրաստ է նպատակահարմարությանն անդրադառնալ՝ փակ քննարկում կազմակերպելով: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում