Հայաստան

Ներքին Գետաշենում խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցման աշխատանքները մոտենում են ավարտին

1 րոպեի ընթերցում

Ներքին Գետաշենում խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցման աշխատանքները մոտենում են ավարտին

ԳԱՎԱՌ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն գյուղում ՀՀ կառավարության կողմից 2024 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ավարտին են մոտենում խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ  Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Ներքին Գետաշենի խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 22 միլիոն 670 հազար 408 դրամ, որի 75 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 25 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ 

Ծրագրով նախատեսված է խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցում Ներքին Գետաշենի Դարեր և Դուրան թաղամասերում, 1610 մետր ընդհանուր երկարությամբ, 102 տնային միացումներով։

Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2024 թվականի օգոստոսի կեսերից և հոկտեմբերի 18-ի դրությամբ գտնվում են ավարտական փուլում։ 

Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Լեյվլ» ՍՊԸ-ն։ 

Ծրագրի իրականացման շնորհիվ Ներքին Գետաշենի 102 տնտեսություն կապահովվի շուրջօրյա և որակյալ ջրամատակարարմամբ։

Խոսրով Խլղաթյան  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում