ՀՀ ՆԳ նախարարն ու ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատարը քննարկել են միգրացիոն ոլորտի ռազմավարության մշակումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը հոկտեմբերի 16-ին ընդունել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Մոնիկա Սանդրիին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Վահե Ղազարյանը բարձր է գնահատել ՆԳՆ ենթակա ծառայությունների գործունեության շրջանակում ՄԱԿ ՓԳՀ-ի հետ համագործակցությունը, որն ընդգրկում է տարբեր ուղղություններ։

Նախարարը կարևորել է արդյունավետ գործակցությունը հատկապես Միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատակիցների վերապատրաստման, փախստականներին վերաբերող օրենսդրության կատարելագործման, քաղաքացիություն չունեցող անձանց հետ կապված և մի շարք այլ ուղղություններով:

Հանդիպմանը քննարկվել են նաև միգրացիոն ոլորտի ռազմավարության մշակումը և Ոստիկանությունում ու Փրկարար ծառայությունում բարեփոխումների ընթացքը։

ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ժամանակավոր ներկայացուցիչ Մոնիկա Սանդրին պատրաստակամություն է հայտնել աջակցելու Համայնքային ոստիկանության բարեփոխումների և ՆԳՆ ենթակայությամբ գործող մեկ միասնական ուսումնական հաստատության ձևավորման և զարգացման գործընթացներին՝ տրամադրելով տեխնիկական և փորձագիտական օժանդակություն։

Կողմերը բարձր են գնահատել նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց օժանդակության հարցում ՆԳ նախարարության և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի արդյունավետ համագործակցությունը։

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում