ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Բեռլինում աշխատանքային ճաշ է ունեցել Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայության նախագահ Բրունո Կահլի հետ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԽ գրասենյակից հայտնում են, որ աշխատանքային ճաշի ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել ինչպես արտատարածաշրջանային, այնպես էլ տարածաշրջանային անվտանգության իրավիճակի շուրջ:
Արմեն Գրիգորյանը և Բրունո Կահլը նաև մտքեր են փոխանակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ: