Թուրքիայում ռադիոկայան է փակվել եթերում «Հայոց ցեղասպանություն» եզրույթն օգտագործելու պատճառով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհրդի որոշմամբ՝ Ստամբուլում տեղակայված Բաց Ռադիոն (Açık Radyo) դադարեցրել է գործունեությունը Հայոց ցեղասպանություն արտահայտությունը եթերում օգտագործելու պատճառով։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ Bianet-ը՝ հաղորդում է, որ ռադիոկայանը լիցենզիայից զրկվել էր դեռևս հուլիսին, սակայն ռադիոն կարողացել է հեռարձակում իրականացնել մինչև հոկտեմբերի 16-ը:

Ռադիոկայանի նկատմամբ սահմանափակումներ են սահմանվել այն բանից հետո, երբ ապրիլին նրանց հյուրը 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածներն անվանել է ցեղասպանություն: 

Ռադիոկայանի հիմնադիր Օմեր Մադրան ուղերձ է հղել՝ ազդարարելով ռադիոկայանի գործունեությունը դադարեցնելու մասին։ «Եվ այսպես, մենք ավարտում ենք: Շնորհակալություն ենք հայտնում Açık Radyo-ի բոլոր ունկնդիրներին և աջակիցներին: Açık Radyo-ն բաց կմնա տիեզերքի բոլոր ձայների, գույների և թրթիռների համար»,- ասել է նա:

Ռադիոկայանին լիցենզիայից զրկելու որոշման մասին «Արմենպրես»-ը հայտնել էր հուլիսի 4-ին։ Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը նախ ռադիոյին տուգանելու և հեռարձակումը կասեցնելու որոշում էր ընդունել, իսկ լիցենզիան չեղարկելու որոշում էր կայացրել այն բանից հետո, երբ Açık Radyo-ն հեռարձակման կասեցման որոշումը չէր կատարել։  Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ռադիոյի ներկայացուցիչները հայտնել էին, որ իրենք հեռարձակումը կասեցնելու մասին որոշումը չէին կատարել, քանի որ ավելի վաղ դատարան էին դիմել և բողոքարկել այդ որոշումը, սակայն Բարձրագույն խորհուրդը, չսպասելով դատարանի որոշմանը, կայացրել էր ռադիոկայանին լիցենզիայից զրկելու որոշում։  9 հոգուց բաղկացած խորհուրդը, որտեղ գերակշռում են  իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչները, ռադիոն փակելու որոշում էին ընդունել,  քանի որ այն չի դադարեցրել հաղորդման հեռարձակումը, որն, ըստ խորհրդի, խախտել է «հասարակությանը ատելության և թշնամանքի դրդել կամ ատելության զգացում առաջացնել հասարակության մեջ՝ անկախ ռասայից, լեզվից, կրոնից, սեռից, դասակարգից կամ աղանդից» հոդվածը։   

Քաղաքականություն

Թուրքիայում ռադիոկայան է փակվում «Հայոց ցեղասպանություն» եզրույթն օգտագործելու համար

 

Հայերեն العربية English Español فارسی Русский Türkçe 中文

Ֆրիդրիխ Մերցը Հարավային Կովկասում խաղաղությունը, անվտանգությունն ու կայունությունն անհրաժեշտություն է համարում

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ- 21/07/26

Ասիական ինդեքսներ - 21/07/26

Երևանում Հյուսիսային պողոտայում գտնվող ռեստորանում արտադրվում է վտանգավոր սննդամթերք․ ՍԱՏՄ

Իսրայելի բանակը Գազայի հատվածում կիլոմետրեր ձգվող հողե պատնեշ է կառուցում

Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանից նավթամթերքի մատակարարումները կարևոր ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

ԿԸՀ-ն «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակից 12 անձի պատգամավորի մանդատ է տրամադրել

Մանուել Տուլիպան ճանաչվել է Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն մարզիչ