Սպորտ

5 հայ բռնցքամարտիկ մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունից կվերադառնա մեդալով

1 րոպեի ընթերցում

5 հայ բռնցքամարտիկ մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունից կվերադառնա մեդալով

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի կանանց և տղամարդկանց հավաքականները առնվազն 5 մեդալ են նվաճել Եվրոպայի երիտասարդների առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կիսաեզրափակիչ դուրս եկած Էլիդա Քոչարյանին միացան նաև 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը, 57 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը, 60 կգ քաշային Արթուր Սահակյանը և 67 կգ քաշային Հարություն Հակոբկոխյանը։ Կիսաեզրափակչում Գարբոյանն ու Սահակյանը կմրցեն համապատասխանաբար Իռլանդիայի և Անգլիայի ներկայացուցիչների հետ։ Եվրոպայի գործող չեմպիոն Ռուսլան Ասլիյանի մրցակիցը թուրք Մեհմետ Չինարն է։ Հակոբկոխյանը ուժերը կչափի տանտերերի` Բուլղարիայի ներկայացուցչի հետ, իսկ Էլիդա Քոչարյանի մրցակիցը լատվիացի Աննա Սորոկինան է։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում