Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ 1,4 միլիոն մարդ զինվորագրվել է՝ Հարավային Կորեայի հետ հնարավոր պատերազմի համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը (KCNA) հայտնել է, որ միայն այս շաբաթ Հյուսիսային Կորեայի շուրջ 1,4 միլիոն երիտասարդ քաղաքացի դիմել է բանակին միանալու կամ այնտեղ վերադառնալու համար։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ KCNA-ը գրում է, որ նրանք ցանկանում են միանալ «սրբազան պատերազմին՝ հեղափոխության զենքը ձեռքին թշնամիներին ոչնչացնելու համար»։ Գործակալությունը նաև հրապարակել է լուսանկարներ, որոնցում երիտասարդները ստորագրում են բանակին միանալու դիմումներ:

Հոկտեմբերի 11-ին ԿԺԴՀ արտաքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ այս ամիս Փհենյանի երկնքում երեք անգամ հարավկորեական ԱԹՍ-ներ են նկատվել։ Հոկտեմբերի 13-ին Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի քուրը՝ Կիմ Յո Չենը, սպառնացել էր Սեուլին «սարսափելի ողբերգական հետևանքներով», եթե հարավկորեական ԱԹՍ-ները ևս մեկ անգամ թռչեն Հյուսիսային Կորեայի վրայով։ 

Հարավային Կորեան հերքել է ԱԹՍ-ների արձակումը և Հյուսիսային Կորեային սպառնացել է «ռեժիմի վերջով»։ Հոկտեմբերի 15-ին Հյուսիսային Կորեայի առաջնորդը պաշտպանության հարցերով հանդիպում է անցկացրել՝ քննարկելու երկրի ինքնիշխանության խախտումը։ Իսկ ավելի ուշ ԿԺԴՀ-ն պայթեցրել է երկիրը Կորեայի Հանրապետության հետ կապող ճանապարհների հատվածները։

Աշխարհ

Հյուսիսային Կորեան պայթեցրել է երկու Կորեաները միացնող ճանապարհները

Հայերեն Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան