Աշխարհ

Հյուսիսային Կորեան պայթեցրել է երկու Կորեաները միացնող ճանապարհները

1 րոպեի ընթերցում

Հյուսիսային Կորեան պայթեցրել է երկու Կորեաները միացնող ճանապարհները

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսային Կորեան իր կողմից պայթեցրել է Հարավային Կորեա տանող ճանապարհային հատվածները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը` վկայակոչելով հարավկորեացի զինվորականներին։

«Հյուսիսային Կորեան կեսօրին մոտ պայթեցրել է ռազմական սահմանազատման գծից դեպի հյուսիս ընկած Գյոնգի և Դոնգհա ճանապարհների հատվածները», - ասվում է Հարավային Կորեայի զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի հաղորդագրության մեջ:

Զինվորականները հայտարարել են, որ ուժեղացրել են հսկողությունն ու պատասխան գործողություններին պատրաստությունը:

Հոկտեմբերի 9-ին Կորեայի ժողովրդական բանակի գլխավոր շտաբը նախազգուշացրել էր, որ փակում է Հարավային Կորեայի հետ կապված բոլոր ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհները։

Հարավային Կորեայի՝ Միավորման հարցերով նախարարությունը հայտարարել է, որ Փհենյանի կողմից Հարավային Կորեա տանող ճանապարհային հատվածների պայթեցումը հակասում է 2018 թվականի միջկորեական համաձայնագրին, որը նախատեսում է Հյուսիսի և Հարավի միջև ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհների միավորում մեկ ընդհանուր տրանսպորտային համակարգի մեջ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում