Հայտնաբերված ապօրինի զենք-զինամթերքի թիվը նախորդ տարի աճել է ավելի քան երկու անգամ. ՆԳ նախարար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նախորդ տարի ավելի քան երկու անգամ աճել է հայտնաբերված ապօրինի զենք-զինամթերքի թիվը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «ՀՀ-ում 2019-2024թթ. հանցավորության վիճակի, բարեփոխումների արդյունքների շուրջ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։ 

«Ինչ վերաբերում է առգրավված և կամավոր հանձնված զենք-ռազմամթերքին, ապա նշեմ, որ վերջին 5 տարվա արդյունքներով հայտնաբերվել է ընդհանուր 4.054 միավոր հրազեն (2019թ.՝ 526, 2020թ.` 693, 2021թ.` 751, 2022թ.` 925, 2023թ.՝ 1.159 միավոր հրազեն), մինչդեռ 2014-ից 2018 թվականներին` 3.457, աճը կազմել է` 597 կամ 17,3 տոկոս:  

Անդրադառնալով հանցագործությունների բացահայտման աշխատանքներին, արձանագրեմ, որ 2019 թվականին հանցագործությունների բացահայտումը կազմել է 58,0 տոկոս, 2020 թվականին` 55,7 տոկոս, 2021 թվականին` 57,3 տոկոս, 2022 թվականին՝ 37,7 տոկոս, իսկ 2023 թվականին 65,2 տոկոս»,-ասաց Ղազարյանը։

Նրա խոսքով՝վերջին 5 տարվա ընթացքում հանցագործությունների բացահայտման արդյունավետությունն ունի կայուն աճ, բացառությամբ 2022 թվականի, ինչը պայմանավորված է եղել հաշվառման մեթոդաբանության փոփոխությամբ:

«Ի դեպ, բացահայտումների արդյունավետությունը վերաբերվում է նաև հանցագործության կառուցվածքում հիմնական հանցատեսակներին (օրինակ` սպանություններով՝ 76,4 տոկոս, սպանության փորձ` 92,3 տոկոս, ավազակությունով` 92,1 տոկոս, կողոպուտով` 90,5 տոկոս)»,-եզրափակեց Վահե Ղազարյանը։

  

 

Հայերեն Español

Էջմիածնում անասնագոմի տանիք և 3 խմ անասնակեր է այրվել

Ռուսաստանում 670 հազար ապօրինի ներգաղթյալ կա, որոնք մինչև ապրիլի 30-ը պետք է լուծեն իրենց իրավական կարգավիճակի հարցը

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 13 ավտոմեքենա

Ղարիբ Բաբայանի քրեական հետապնդման վերաբերյալ ԶԼՄ-ներով հրապարակված տեղեկությունների հիման վրա ՄԻՊ աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ

Տավուշի մարզի Լուսահովիտ  բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի նախագահը Համահայկական ձմեռային խաղերը հաճախակի կազմակերպելու կարիք է տեսնում

Հայաստանում սպասվում են տեղումներ, օդը կտաքանա 3-5 աստիճանով

Համահայկական ձմեռային խաղերի ամենամեծ աշխարհագրությունը շախմատում է

Համահայկական ձմեռային խաղերի Բեյրութի ձնամարտի թիմը մեծ ուրախությամբ է մասնակցում մրցաշարին

Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի առաջին մեդալակիր Միքայել Միքայելյանը խաղերում մեծ խորհուրդ է տեսնում