Ընթացիկ տարում նվազել է ինչպես ՃՏՊ-ների, այնպես էլ վիրավորների թիվը. ՆԳ նախարար

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ընթացիկ տարում 325-ով նվազել է ինչպես ճանապարհատրանսպորտային պատահարների, այնպես էլ վիրավորների թիվը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «ՀՀ-ում 2019-2024թթ. հանցավորության վիճակի, բարեփոխումների արդյունքների շուրջ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ այս մասին հայտարարեց Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։

«Վերլուծելով նախկին տարիների ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրությունը, պետք է փաստել, որ դրանց նպաստել է նաև հանրապետությունում հաշվառված տրանսպորտային միջոցների զգալի աճը: 

Հատկանշական է, որ տրանսպորտային միջոցների տարեցտարի շեշտակի ավելացման պայմաններում 2014-2018 թվականների համեմատությամբ արձանագրված  ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի կամ վիրավորների թիվը ոչ միայն համադրելի է հաշվետու ժամանակահատվածի թվի հետ, այլ որոշ դեպքերում դրանք անգամ նվազել են:

Օրինակ՝ եթե 2015 թվականին հանրապետությունում հաշվառված է եղել շուրջ 560 հազար տրանսպորտային միջոց և նախորդ տարվա համեմատ արձանագրվել է ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի աճ` 49-ով (297-346), ապա 2022 թվականին, ունենալով շուրջ 890.000 տրանսպորտային միջոց, արձանագրվել է զոհերի նվազում 47-ով (368-321), իսկ 2024 թվականին հաշվառված շուրջ 935 հազար տրանսպորտային միջոցի պարագայում, արդեն 8 ամսվա դրությամբ արձանագրվել է զոհերի նվազում՝ 35-ով (245-210): 

Առհասարակ, ընթացիկ տարում 325-ով նվազել է ինչպես ճանապարհատրանսպորտային պատահարների (2.978-2.653), այնպես էլ 380-ով վիրավորների թիվը (4.232-3.852)»,-ասաց Ղազարյանը։

ՆԳ նախարարը արձանագրեց, որ ոստիկանության պատասխանատու ստորաբաժանումների կողմից կատարվում են բնակավայրերի և ճանապարհների երթևեկության կազմակերպման վիճակի ուսումնասիրություններ՝ ելնելով ճանապարհատրանսպորտային պատահարների կուտակման վայրերից (սև կետեր) և երթևեկության ինտենսիվությունից: 

«Երևան քաղաքում փողոցների և խաչմերուկների թողունակությունը բարձրացնելու, հոսքերի հապաղումներից և խցանումներից խուսափելու նպատակով` ոստիկանության առաջարկությամբ փոփոխություններ են կատարվել մի շարք խաչմերուկներում և փողոցներում, ինչը ևս նպաստել է վթարայնության մակարդակի նվազեցմանը»,-եզրափակեց Վահե Ղազարյանը։

 

Հայերեն

Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը

Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը

Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին

Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի

ՌԴ-ի կողմից Կիևին հասված հարվածների հետևանքով վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատան շենքը

Ոստիկանությունը միջոցառումներ է ձեռնարկում Մուրացանի փողոցում կրակոցների մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ

Իրանը բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով հարվածներ է հասցրել Քուվեյթին

ԱՄՆ-ն հերթական ավիահարվածներն է հասցրել Իրանին

ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին

Հայաստանում ինձ զգում եմ այնպես, ինչպես դրախտում. Սև Օհանյան