Վերջին 5 տարիներին առանձնապես ծանր հանցագործությունների աճը միջինում կազմել է 58.3 տոկոս․ ՆԳ նախարարը ներկայացրեց պատճառները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում վերջին 5 տարիներին առանձնապես ծանր հանցագործությունների աճը միջինում կազմել է 58.3 տոկոս, ինչը հիմնականում պայմանավորված է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների մաքսանենգության, դրանց իրացման, ինչպես նաև հանկարծամահությունների դեպքերով (խմբ-Քրեական դատավարության օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո 2022 թվականի հուլիսից հետո հանկարծամահության դեպքերը ևս վիճակագրության մեջ արտացոլվում են որպես հանցագործություն):

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը հանցավորության վիճակի, բարեփոխումների արդյունքների վերաբերյալ խորհրդարանական լսումներում: 

«Վերջին 5 տարիներին առանձնապես ծանր հանցագործությունների աճը միջինում կազմել է 58.3 տոկոս, 2019 թվականին՝ 284, 2020թ-ին՝ 296, 2021թ-ին՝ 350, 2022 թ.-ին՝ 880, 2023թ.-ին՝ 1678: Սա հիմնականում պայմանավորված է եղել առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների մաքսանենգության, դրանց իրացման, ինչպես նաև հանկարծամահությունների դեպքերով»,-ասաց նախարարը:  

Ղազարյանը ներկայացրեց, որ վերջին 5 տարիներին հանցավորության աճը միջինում կազմել է 11.1 տոկոս՝ կրճատվելով 0.7 տոկոսով: 2019 թվականին՝ աճը 8.8 տոկոս է եղել, 2023 թվականին՝ 8.1 տոկոս: 2024 թվականի 8 ամիսներին արձանագրվել է հանցավորության թվի նվազում՝ 1070-ով կամ 4.2 տոկոսով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված 25 հազար 637-ից դառնալով 24 հազար 567:

Ըստ նախարարի՝ ծանր հանցագործությունների աճը միջինում կազմել է 13.4 տոկոս, 2019-ին՝ 4490, 2020-ին՝ 4077, 2021-ին՝ 4407, 2022-ին՝ 5080, 2023-ին՝ 6116, ինչը հիմնականում պայմանավորված է եղել խոշոր չափերի թմրամիջոցների իրացման, զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության, առանձնապես խոշոր չափերի խարդախության դեպքերի արձանագրմամբ: 

Հիմնական հանցատեսակներից վերջին 5 տարիներին աճել են սպանության (միջինում աճը՝ 12.1 տոկոս ), սպանության փորձի (միջինում աճը՝ 18.4 տոկոս ), զենք–ռազմամթերքի ապօրինի շրջանառության (միջինում աճը՝ 15.6 տոկոս ), ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու (միջինում աճը՝ 13.9 տոկոս ), խուլիգանության (միջինում աճը՝ 23.2 տոկոս ), թմրամիջոցների ապօրինի շրջանառության (միջինում աճը՝ 46.6 տոկոս ) և խարդախությունների դեպքերը (միջինում աճը՝ 14 տոկոս ):

Նախարարի խոսքով՝ վերլուծությունը ցույց է տալիս, որ սպանությունների շուրջ 80 տոկոսը կատարվել է կենցաղային հողի վրա: Միևնույն ժամանակ, նվազել են գողությունների դեպքերը: 

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում