Հայաստան

Գեղարքունիքի մարզում ավարտին է մոտենում կարտոֆիլի բերքահավաքը

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզում ավարտին է մոտենում կարտոֆիլի բերքահավաքը

ԳԱՎԱՌ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզում 2024 թվականի սեպտեմբերի վերջերից սկսված կարտոֆիլի բերքահավաքն արդեն մոտենում է ավարտին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Մարտին Պետրոսյանը, 2024 թվականի հոկտեմբերի 14-ի դրությամբ մարզի տնտեսություններում այս տարի ցանված 5691 հեկտար կարտոֆիլի դաշտերում բերքահավաքն ավարտվել է շուրջ 4751 հեկտարի վրա։ Հավաքված բերքը կամ իրացվում է տեղում, կամ՝ պահեստավորվում։ Մնացած շուրջ 940 հեկտար բերքը կհավաքվի առաջիկա օրերի ընթացքում։

Մեկ հեկտարի միջին բերքատվությունը կազմում է 200-220 ցենտներ։ 

Խոսրով Խլղաթյան 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում