Սպորտ

Մենք պատրաստ ենք ռևանշի Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղում. Ալեքսանդր Պետրակով

2 րոպեի ընթերցում

Մենք պատրաստ ենք ռևանշի Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղում. Ալեքսանդր Պետրակով

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը ցանկություն ունի ռևանշի հասնել Հյուսիսային Մակեդոնիայի դեմ առաջիկա խաղում:

«Մեզ լավ հանդիպում է սպասվում: Երկրպագուների առաջ պարտք ունենք: Պետք է սովորենք շուտ մոռանալ պարտությունները: Բայց առաջիկա խաղում ամեն ինչ կախված է լինելու ֆուտբոլիստներից: Մենք պատրաստ ենք ռևանշի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց մասնագետը:

Ըստ Պետրակովի՝ հավաքականում խաղալու և բարձր խաղամակարդակ ցույց տալու համար միայն նվիրված խաղը բավարար չէ, հարկավոր է նաև որակապես առավել բարձր մակարդակ: 

Անդրադառնալով Էդուարդ Սպերցյանին ու նրա թեթև վնասվածքին՝ Պետրակովն ասաց, որ ֆուտբոլիստը պատրաստվում է Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղին, թեպետ մեջքի ցավեր ունի: 

Ֆուտբոլի Ազգերի լիգայի 4-րդ տուրի շրջանակներում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հոկտեմբերի 13-ին Երևանում կընդունի Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն: Հանդիպումը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին: Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի խաղարկության երկրորդ տուրում մրցակցի հարկի տակ 2-0 հաշվով պարտվել էր Հյուսիսային Մակեդոնիայի թիմին։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում