Աշխարհ

Լիբանանը մոտ 100 հրթիռ է արձակել հյուսիսային Իսրայելի ուղղությամբ

1 րոպեի ընթերցում

Լիբանանը մոտ 100 հրթիռ է արձակել հյուսիսային Իսրայելի ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լիբանանից Իսրայելի հյուսիսի ուղղությամբ մեկ ժամվա ընթացքում արձակվել է մոտ 100 հրթիռ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ՝ օդային ռմբակոծման ազդանշանները հնչել են հյուսիսային Իսրայելի տարածքում, ներառյալ Գալիլեայի ողջ շրջանը, Հայֆայի ծոցը և Ջեզրայելի հովիտը:

«Արձանագրվել է մոտ 80 հրթիռ և 20 արկ, որոնք արձակվել են Իսրայելի ուղղությամբ: Որոշ արկեր ՀՕՊ-ը որսացել է։ Հայտնաբերվել են նաև ընկած պարկուճները»,- նշված է հաղորդագրության մեջ։

Զոհերի մասին տեղեկություններ չկան։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում