ՀՀ նախագահ

ՀՀ նախագահն աշխատանքային այցով ժամանեց Թուրքմենստան

1 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահն աշխատանքային այցով ժամանեց Թուրքմենստան

ԱՇԽԱԲԱԴ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով ժամանեց Աշխաբադ։ 

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ինքնաթիռը վայրէջք կատարեց Աշխաբադի միջազգային օդանավակայանում, որտեղ նրան դիմավորեց Թուրքմենստանի տրանսպորտի և կոմունիկացիաների գործակալության գլխավոր տնօրեն, փոխվարչապետ Մամմետհան Չակիև Բերդիմուրադին։ 

Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում է նաև Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը։ 

Թուրքմենստան կատարած այցի շրջանակներում ՀՀ նախագահը հոկտեմբերի 11-ին հանդիպում կունենա Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հետ։ Նախագահն այցի շրջանակներում կմասնակցի նաև թուրքմեն բանաստեղծ Մահտումկուլի Ֆրագիի 300-ամյակին նվիրված միջազգային համաժողովին։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում